Հոկտեմբերի 29-ից Նիդերլանդները Հայաստանը ներառել է շատ բարձր ռիսկի երկրների գոտում։ Այս մասին հայտնում են Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանությունից։
«Համաձայն նոր որոշման՝ Հայաստանից Նիդրելանդներ ճամփորդելիս պետք է ներկայացնել COVID-19 դեմ պատվաստման վկայական, որը գործելու է մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Հոկտեմբերի 31-ից հետո պատվաստման վկայականի հետ միասին անհրաժեշտ է լինելու ներկայացնել նաև թեստի արդյունքը։
Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ստորև նորկայացված հղումներով՝
https://www.nederlandwereldwijd.nl/…/reizen/reisadvies
https://www.government.nl/…/checkli…/from-outside-the-eu»,-նշվում է հաղորդագրության մեջ։