ԱՄՆ «շատ արագ և ուժեղ» հարվածներ կհասցնի իրանական 52 օբյեկտներին ի պատասխան Իսլամական Հանրապետության ցանկացած պոտենցիալ հարձակման, որը կարող է կատարվել գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` գրառում կատարելով Ֆեյսբուքյան իր էջում:
«Եթե Իրանը հարված հասցնի ամերիկացիներին կամ ամերիկյան օբյեկտներին, ապա մենք ի պատասխան այդ հարվածների կհարվածենք 52 իրանական օբյեկտների։ Դրանցից որոշները շատ կարևոր են Իրանի և իրանական մշակույթի համար։ ԱՄՆ-ն այլևս սպառնալիքներ չի ընդունի»,- գրել Է ԱՄՆ նախագահը։