Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է 1982 թվականին Լոս Անջելեսում թուրք հյուպատոսի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանի ազատ արձակմանը:
«Կրկին հայտարարում ենք, որ Թուրքիան դատապարտում է Սասունյանի գործով ԱՄՆ իշխանությունների որոշումը, այդ քայլը համարում ենք ահաբեկչության խրախուսմանն ուղղված լուրջ սխալ», – Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տանժ Բիլգիչի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով՝ «նման որոշումները ձեռնտու են այն շրջանակներին, որոնք շահագրգռված են ահաբեկչությունն օգտագործել որպես քաղաքական նպատակների առաջխաղացման գործիք»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՅԴ-ն հայտնել էր Համբիկ Սասունյանի Հայաստան գալու մասին։ 1982 թվականի փետրվարի 28-ին 19-ամյա Սասունյանը գնդակահարել է թուրք հյուպատոս Քեմալ Արիքանին։