Ռուսաստանի սպառազինության մեջ այս պահին ավելի քան 2 հազար անօդաչու թռչող ապարատ կա։ Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Պետք է հետագայում էլ նրանց (անօդաչու թռչող սարքեր – ի) վրա աշխատել, աշխատել նաև լարված, ինչպես դա եղել է վերջին ժամանակներս։ Նկատի ունեմ, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի և տեխնիկայի, գիտության ամենաժամանակակից ձեռքբերումների կիրառումը», – ասել Է Պուտինը պաշտպանության նախարարության ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ընթացքում։
«Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է այն (անօդաչու ավիացիան) իրեն դրսևորել վերջին տարիների զինված հակամարտություններում, որքանով է արդյունավետ և որքանով կարող է վտանգավոր լինել մեզ համար՝ նկատի ունենալով այն, ինչ մենք նկատել ենք Սիրիայում ՝ ահաբեկիչների հարձակումները անօդաչու սարքերի միջոցով», – ասել է նա:
«Մենք սովորել ենք հետ մղել այդ հարձակումները և դա անում ենք բավականին արդյունավետ», – նշել Է Պուտինը: