ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վրդովմունք է արտահայտել այն բանի համար, որ դեմոկրատները` Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի գլխավորությամբ, ձգձգում են Սենատի գործընթացը իմփիչմենթի շրջանակներում` հրաժարվելով մեղադրական հոդվածներն ուղարկել Վերին պալատ: Նման գրառում է արել ԱՄՆ նախագահը Թվիթերյան իր էջում:
Դոնալդ Թրամփը պահանջել է դադարեցնել Վհուկների որսը, և այդ գործընթացը, ըստ նախագահի, պետք է ավարտվի Սենատում: