Microsoft-ի հիմադիր Բիլլ Գեյթսը, ով առաջին տեղն է զբաղեցնում մոլորակի ամենահարուստ մարդկանց շարքում, կազմել է 2019-ի՝ իր համար լավագույն գրքերի ցանկը: Այդ մասին հաղորդել է Forbes-ը:
Խոսելով իր ընթերցած գրքերի մասին՝ նա առանձնացրել է«Ամերիկյան ամուսնություն» վեպը։
Թայարի Ջոնսի վեպում պատմվում է թխամորթ զույգի մասին:
«Այդ պատմությունը կկլանի ձեզ, չնայած թեմայի ծանրությանը»,- հավաստիացրել է Գեյթսը։
Նրա առանձնացված լավագույն գրքերի ցանկում են նաև Ջիլ Լեփորի «Այս ճշմարտությունները»՝ ԱՄՆ-ի պատմության մասին, Վացլավ Սմիլի «Աճ»-ը և Դիանա Տավեների «Պատրաստվածները» գործը: Վերջինս իրենից ներկայացնում է գործնական ձեռնարկ՝ անհանգիստ ծնողների համար, որոնք ցանկանում են երեխաներին սովորեցնել լինել երջանիկ: