Ֆրանսիայի հակամենաշնորհային ծառայությունը 150 միլիոն եվրոյով տուգանել է ամերիկյան Google ընկերությանը՝ շուկայում գերակայող դիրքի չարաշահման համար: Այս մասին հայտնում էRBC-ն՝ հղում անելով ֆրանսիական Le Monde թերթին:
Համաձայն աղբյուրի հրապարակման՝ Google-ի գովազդային հարթակի կանոնները «ոչ արդարացի և պատահական են», իսկ օգտատերերի օգտահաշիվները առանց լուրջ պատճառաբանության ջնջվում են:
Google-ի գործունեության հետաքննությունն սկսվել է 2015 թվականին, երբ արգելափակվել էր ֆրանսիական GibMedia թերթի օգտահաշիվը:
Le Monde թերթն ինքն իրեն տուժող է ճանաչել, քանի որ իր հաշիվը փակելն ավելի բարենպաստ պայմաններ է առաջացրել մրցակիցների համար:
Հակամենաշնորհային ծառայությունը մեղադրում է Google-ին համաձայնագրերը փոխելու և դրա մասին օգտատերերին չտեղեկացնելու մեջ, ինչի պատճառով էլ արգելափակվել են օգտահաշիվները:
Google ընկերությունը պատրաստվում է վիճարկել այս մեղադրանքը: