Ամերիկացի գործարար Իլոն Մասկը շաբաթ օրը Twitter-ի օգտատերերին հարցրել է, թե արդյոք պետք է վաճառի իր հիմնադրած Tesla ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսը: Այս մասին հայտնում է TACC-ը:
«Վերջին ժամանակներս չափազանց շատ են խոսում այն մասին, որ չիրականացված շահույթը հարկերից խուսափելու միջոց է, ուստի ես առաջարկում եմ վաճառել Tesla -ի իմ բաժնետոմսերի 10 տոկոսը», – գրել է Մասկը իր Twitter-ում՝ միկրոբլոգի օգտատերերին առաջարկելով քվեարկել, թե արդյոք պաշտպանո՞ւմ են իր գաղափարը:
«Ամեն դեպքում ես կհետեւեմ քվեարկության արդյունքներին», – նշել է նա: Այս պահին քվեարկությանը մասնակցել է ավելի քան 500 հազար օգտատեր։
Հիշեցնենք, որ Forbes-ի միլիարդատերերի վարկանիշի տվյալներով՝ նոյեմբերի 1-ին Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 300 մլրդ դոլարը: