Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Հունաստանը վերածվել է ԱՄՆ-ի յուրօրինակ ֆորպոստի։
«Հունական Ալեքսանդրուպոլիսում ամերիկյան ռազմաբազայի ստեղծումը խոսում է այն մասին, որ Հունաստանն ինքն է դարձել ԱՄՆ – ի յուրօրինակ ֆորպոստը»,-ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:
Միացյալ Նահանգները և Հունաստանը հոկտեմբերի 14-ին Վաշինգտոնում ստորագրել են փոխադարձ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ արձանագրությունը, որը կնքվել է 1990 թվականին:
Վաշինգտոնում ստորագրված պայմանավորվածությունների համաձայն՝ գործող ամերիկյան չորս ռազմակայաններից բաղկացած ցանկին կավելացվեն չորս նոր օբյեկտներ։