Curiosity մարսագնացի կողմից արված լուսանկարներում հայտնաբերվել են երկրային միջատների հետքեր։ Նման եզրակացության է եկել Օհայոյի համալսարանի ամերիկացի միջատաբան Ուիլյամ Ռոմոզերը, հայտնում է Science Alert-ը:
Ռոմոզերը, ուշադիր ուսումնասիրելով լուսանկարները, նշել է, որ Մարսի միջատներն ունեն թևեր, բեղիկներ: Նա պնդում է, որ լուսանկարում դրանք շարժվող և թռչող միջատին բնութագրող դիրքերով են:
Ըստ միջատաբանի՝ նրա սենսացիոն հայտնագործությունը կարող է հանգեցնել հետագա հետազոտությունների և եզրակացության, որ Մարսի վրա կյանք կա:
Սակայն Ռոմոզերի գործընկերների կարծիքով՝ վերջինս նման եզրակացության է եկել, քանի որ կենտրոնացած է փնտրելու այն, ինչ նա երկար տարիներ ուսումնասիրել է, և դրա հետ կապված ծանոթ պատկերներ են հայտնվում: