Գերմանիայի նոր կանցլերը կդառնա Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլաֆ Շոլցը։
Նրա ընտրության ընթացակարգը տեղի կունենա մոտ երկու շաբաթ անց։ Վերջնաժամկետը դեկտեմբերի 8-ն է, նշում է Deutsche Welle-ն։
Ձեռք բերված կոալիցիոն համաձայնագրում Գերմանիայի կառավարությունը խոստանում է 2023 թվականին վերադառնալ պարտքի արգելակին, ոչ մի նոր հարկ չսահմանել, հրաժարվել ածուխից արդեն 2030 թվականին, արդիականացնել արդյունաբերությունը և լուծել սոցիալական հարցերը ՝ կապված բնակարանային խնդիրների հետ։