Ինչպես հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որն անցկացվելու է դեկտեմբերի սկզբին Լոնդոնում:
Ըստ աղբյուրի` այցը նախատեսված է դեկտեմբերի 2-4-ի համար, որի ընթացքում ամերիկյան առաջնորդը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, այնուհետ կհյուրընկալվի Նորին գերազանցություն Եղիսաբեթ 2-րդի կողմից: