«Վաշինգտոնի կողմից կազմակերպված «Հանուն ժողովրդավարության» Ժողովրդավարության գագաթնաժողովն օգնում է գաղափարական առճակատման հրահրմանը և «բաժանարար գծեր» ստեղծում աշխարհում։ Այսպիսի գնահատականով են հանդես եկել ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպաններ Անատոլի Անտոնովը և Ցին Գանգը։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
Հոդվածում նշվում է, որ սառը պատերազմի մենթալիտետի ակնհայտ արդյունքը (այս գագաթնաժողովով) հրահրում է գաղափարական առճակատում և (նպաստում) պառակտում աշխարհում՝ ստեղծելով նոր «բաժանարար գծեր»։
Դիվանագետներն ընդգծում են, որ այս միտումը հակասում է ժամանակակից աշխարհի զարգացմանը՝ ավելացնելով, որ նման մոտեցումը չի կարող կանխել համաշխարհային բազմակենտրոն ճարտարապետության ձևավորումը, սակայն այն ունակ է դանդաղեցնել օբյեկտիվ գործընթացը։ «Չինաստանն ու Ռուսաստանը կտրականապես մերժում են այդ քայլը»,- ասվում է հոդվածում։
Ժողովրդավարությունը որպես համընդհանուր իրավունք
Ժողովրդավարությունը բոլոր ժողովուրդների համընդհանուր իրավունքն է, այն մեկ երկրի կամ երկրների խմբի իրավասությունը չէ, ասվում է հոդվածում։
«Խաղաղությունը, զարգացումը, արդարությունը, արդարադատությունը և ազատությունը մարդկության ընդհանուր արժեքներն են»,- հայտնում են դեսպանները»։