Չիլիի Կառավարությունը մտադիր է Խորհրդարան ներկայացնել մի քանի օրինագծեր, որոնք նախատեսում են պատիժների խստացում անկարգությունների համար: Այս մասին հայտարարել է Չիլիի Նախագահ Սեբաստիան Պիները Թվիթերումհեռարձակվող ուղիղ եթերի ժամանակ:
Ըստ Նախագահի` Կառավարության առաջարկած նախագիծը ենթադրում է առավել խսիտ պատիժ իրենց դեմքը շարֆերով, գլխարկներով, դիմակներով և այլ իրերով փակող անկարգության մասնակիցների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Չիլիում անկարգություններն սկսվել են հոկտեմբերի 14-ից մայրաքաղաք Սանտյագոյում` կապված մետրոյի գնի թանկացման հետ, այնուհետ տարածվել հարակից քաղաքներ: Ըստ տվյալների` ներկայումս զոհերի ընդհանուր թիվն անցնում է երկու տասնյակը: