Թուրքական բանակի հրետանին կիրակի օրը կրակ է բացել Սիրիայի Հասեկե նահանգի հյուսիս-արևմուտքում` Թել Թամեր քաղաքի շրջանում գտնվող Ռաշիդիա և էլ Քասիմիա սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:
Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ խաղաղ բնակիչների շրջանում գնդակոծության հետևանքով կան տուժածներ։
Աղբյուրը հայտնում է, որ ստացած վնասվածքներից մահացել է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության առաքելության կազմում աշխատող թաիլանդցի բժիշկ։
Գնդակոծությունն սկսվել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈՒ) կոալիցիայի մեջ մտնող քրդական ջոկատների և թուրքական բանակի կողմից մարտնչող սիրիական զինված ընդդիմության կազմավորումների միջև ընթացած բախումների պատճառով։
Firat-ի տվյալներով ՝ ՍԴՈՒ-ի ջոկատներն ավելի վաղ վերականգնել են ութ բնակավայրերի նկատմամբ վերահսկողությունը ՝ ոչնչացնելով ընդդիմադիր ուժերի առնվազն 15 զինյալների: