ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի հատուկ նշանակության հակաահաբեկչական ուժերի դեմ, հայտնում է «РИА новости» – ն՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ պատժամիջոցների տակ են հայտնվել Իրանի ութ քաղաքացիներ, հատուկ նշանակության հակաահաբեկչական ուժեր, Սպահան եւ Զահեդան քաղաքների երկու բանտեր, ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ:
Նշենք, որ պատժամիջոցները սահմանվել են Վիեննայում ընթացող Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլի ֆոնին: