Ճապոնիան բողոք է արտահայտել Կորեայի Ժողովրդադեմոկարատական Հանրապետության դեմ պարեկային նավի հետ բախման համար: Այս մասին փոխանցում է Ռիան Նովոստի-ն՝ հղում անելով NHK հեռուստաընկերությանը:
Ճապոնիայի արտգործնախարարությունը դիվանագիտական ուղիներով բողոք է արտահայտել Հյուսիսային Կորեայի դեմ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում Ճապոնիայի ձկնորսական տնտեսության վարչության պարեկային նավի հետ կորեական ձկնորսական նավի բախման համար: Բողոք ներկայացվել է Պեկինում Ճապոնայի դեսպանության միջոցով:
Երկուշաբթի առավոտյան Ճապոնիայի ձկնորսական տնտեսության վարչության պարեկային նավը Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Նոտո թերակղզու շրջանում, նկատել է հյուսիսկորեական ձկնորսական նավ:
Տարածքը լքելու ճապոնական կողմի կոչերին հակառակ՝ հյուսիսկորեական նավը մոտեցել և բախվել է: Արդյունքում հյուսիսկորեական նավը տապալվել է, իսկ անձնակազմի 60 անդամ հայտնվել է ջրում: Վերջիններս փրկվել են և հանձնվել օգնության եկած հյուսիսկորեական նավին:
Ճապոնիան և Հյուսիսային Կորեան չունեն դիվանագիտական հարաբերություններ: Երկու երկրների միջև հարաբերություններ շարունակում են մնալ լարված և պարբերաբար կրում թշնամական բնույթ: