Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը կարևորություն է ներկայացնում Վրաստանի տնտեսության համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Միասնական Վրաստան – Դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն նշել է․
«Ես հույս ունեմ, որ ավիահաղորդակցությունը կվերականգնվի, քանի որ դա կարևոր է վրացական տնտեսության համար։ Ես իմ կողմից անում եմ հնարավոր ամեն ինչ, զրուցում եմ մարդկանց հետ Մոսկվայում, որպեսզի համոզեմ նրանց, որ դա պետք է վերականգնել», – ասել է նա։
Բուրջանաձեն, անդրադառնալով երկու երկրների արտաքին գործերի գերատեսչության ղեկավարների միջև Նյու Յորքում կայացած հանդիպմանը, դրական է համարել «Վրացական երազանք» (իշխող) կուսակցության կառավարման 7-րդ տարում ՌԴ-ի ուղղությամբ արված «առաջին» այս քայլը։