Տեխաս նահանգի Բեյթաուն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 13-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Հարիս շրջանի ոստիկանությունը։
«Վիրավորների թիվը հասել է 14-ի, ավելի ուշ նրանցից մեկը մահացել է։ Երեքը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են շտապօգնության մեքենայով։ Մյուսների վնասվածքները, ըստ տեղեկությունների, ուժեղ չեն»,- Twitter-ում գրել է Էդ Գոնսալեսը:
Նախնական տվյալներով՝ հիշատակի միջոցառման ժամանակ անհայտ անձն ավտոմեքենայից կրակոցներ է արձակել մարդկանց ուղությամբ։