Իրանի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին մեղադրել է կիբերպատերազմ սանձազերծելու մեջ։ Այս մասին NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Միացյալ Նահանգներն այդ կիբերպատերազմը սկսել է մեր միջուկային օբյեկտների վրա հարձակումից և շատ վտանգավոր ու անպատասխանատու եղանակով, որը կարող էր սպանել միլիոնավոր մարդկանց», – ասել է Զարիֆը:
Նա հավելել է, որ «ցանկացած պատերազմ, որն ԱՄՆ-ն սկսում է չի կարող ավարտել»:
Իրանի նախարարը կոչ է արել Դոնալդ Թրամփի վարչակազմին չփորձել Մերձավոր Արևելքի հակամարտությունները լուծել ուժով:
Ավելի վաղ Զարիֆը քննադատել էր ԱՄՆ-ի որոշումը ՝ Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության օբյեկտների վրա հարձակումներից հետո Մերձավոր Արևելքում լրացուցիչ ամերիկյան ռազմուժ տեղակայելու մասին։