Նախօրեին լատինաամերիկյան երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը փակել Է Versace նորաձևության տան ցուցադրությունը՝ նա բեմ է բարձրացել իր լեգենդար բաց կանաչ զգեստով, որը նա կրել է 19 տարի առաջ, 2000 թ-ին, Գրեմմի երաժշտական մրցանակի հանձնման արարողության ժամանակ:
Հետագայում, զգեստը հայտվելով հանդիսատեսի ուշադրության կենտրոնում Google-ի որոնողական տիրույթում հաճախակի հարցումների պատճառ է դառնում,ինչն իր հերթին նպաստում է «Google images», լուսանկարների որոնման լրացուցիչ ծառայության ստեղծման համար: Այս մասին պատմել է Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը։