Նովոսիբիրսկից մի ծրագրավորող տղա, ով խուլ է, կարողացել է ստեղծել մի ծրագիր, ըստ որի՝ տեսախցիկի միջոցով համակարգիչը ֆիքսում է ժեստերը և, նեյրոնային շարժումները ֆիքսելով, վերարտադրում է համապատասխան տեքստը համակարգչի էկրանին։ Ծրագրավորողն, ում անունն Ալեքսեյ է, մտադիր է հետագայում ավելի զարգացնել այդ ծրագիրը՝ ներմուծելով ռուսերենի ողջ քերականական և ուղղագրական համակարգը, որպեսզի վերարտադրված տեքստերը լինեն հնարավորինս գրագետ։
Նշենք, որ Ալեքսեյը չի լսում դեռևս մանկուց։ Նրա ծնողները ևս խուլ են, սակայն այս հանգամանքները չեն խանգարել տղային դառնալու համալսարանի լավագույն ուսանողներից մեկը։