Ինդոնեզիայի իշխանությունները որոշել են տեղափոխել մայրաքաղաքը Ջակարտայից։
Պատճառը վերջինիս աշխարհագրական դիրքն է։ Հայտնի է, որ Ինդոնեզիան, ընդհանուր առմամբ, համարվում է վտանգավոր՝ աշխարհագրական դիրքի պատճառով։
Ընտրված տարածքն ուսումնասիրության է ենթարկվել և ընտրվել է այն սկզբունքով, որ այդտեղ ընթացող երկրաբանական գործընթացները, բնական աղետները ավելի քիչ են․ ժայթքումների, ցունամիների, ջրհեղեղների, երկրաշարժերի ռիսկը հավասար է նվազագույնի՝ ամբողջ երկրի տարածքի համեմատ։
Նոր մայրաքաղաքի համար դեռևս անուն որոշված չէ։ Տարածքը՝ Ջակարտային հարակից կղզին է, որը զբաղեցնում է շուրջ 180 հա տարածք։