Ստրոմբոլի հրաբուխը կրկին ակտիվացել է: Հերթական ժայթքումը տեղի է ունեցոլ օգոստոսի 29-ի ուշ երեկոյան: Ստրոմբոլի հրաբուխը գտնվում է Տիրենյան ծովում Իտալիայի համանուն կղզում՝ Սիցիլիայի մերձակայքում:
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 926 մ, ծովի հատակից՝ 2700 մ, այստեղ յուրաքանչյուր 10-20 րոպեն մեկ, հրաբխի խառնարանից, որը գտնվում է 720 մ բացարձակ բարձրության վրա, ժայթքում են ռումբեր՝ գազերի հետ միասին: Ինչպես հայտնում են տեղի բնակիչներր ժամը 22:45-ին (Երևանի ժամանակով 00:45-ին) իրենք պայթյուն են լսել, որից հետո հրաբխի խառնարանի վրա հրաբխային մոխրի և ավազի սյուն Է բարձրացել:Բացի այդ, հրաբխի խառնարանից սկսել Է ակտիվորեն լավա ժայթքել: Տարվա այս ժամանակահատվածում այնտեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ են լինում, լուրն առնելում պես կղզում հանգստացող զբոսաշրջիկների մեծ մասը շտապել Է հեռանալ այնտեղից: