Հայտնի հեռուստասերիալի սցենարիստներ` Դէվիդ Բենիոֆֆն ու Դենիել Բրետտ Ուայսն այսլևս HBO-ում չեն աշխատի: Վերջիններս համագործակցության երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել Netflix-ի հետ, գրում է The New York Times պարբերականը, հղում կատարելով հեռուստասերիաի հեղինակների պաշտոնական հայտարարությանը: Պայմանագրի գումարը չի հրապարակվել, բայց The Hollywood reporter-ի փոխանցմամբ, այն կազմում է 200 մլն. ԱՄՆ դոլար:
Պայմանագրի համաձայն Բենիոֆֆն ու Ուայսը նոր ֆիլմեր ու հեռուստատեսային ծրագրեր կթողարկեն Netflix-ի համար: Իրենց հայտարարության մեջ սցենարիստները շնորհակալություն են հայտնել HBO հեռուստաալիքի ղեկավարությանը , որի հետ արդեն շուրջ 10 տարի է աշխատում են:
Հեղինակները նշել են, որ իրենք HBO-ում զգում էին իրենց, ինչպես տանը և հավելել, որ հպարտանում են
Netflix-ում աշխատելու առաջարկություն ստանալուց:
Ինչպես հայտնում է The Hollywood reporter-ը «Գահերի խաղը» հեռուստասերիալի հեղինակները քննարկումներ են ունեցել նաև Disney-ի և Amazon-ի հետ համագործակցելու համար, բայց Netflix ստուդիային հաջողվել է համոզել սցենարիստներին, կատարել ընտրություն իրենց օգտին: