Լեհաստանը ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը։ Լեհաստանի ներկայացուցիչները մտադիր են զբաղվել մարդու իրավունքներով և ընթացիկ հակամարտություններով:
«Մենք շարունակում ենք առաջարկել մեր աջակցությունը առանցքային առաքելություններին, բանակցային ձեւաչափերին։ Մեր ուշադրությունը կկենտրոնանա ընթացիկ հակամարտությունների եւ ճգնաժամային իրավիճակների վրա», -Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուի խոսքերը մեջբերել է TACC-ը։
Դիվանագետը նաև հայտարարել է, որ ցանկանում է աջակցել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսությանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ առաջարկել էր հունվարի 12-ին կազմակերպել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: