Ղազախստանում անկարգությունների ժամանակ 5,8 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այդ մասին երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին զեկուցել են օպերատիվ շտաբի նիստում:
Հաղորդագրության համաձայն՝ ներկայում հարուցվել է 125 քրեական գործ, ոստիկանության մարմիններ է տեղափոխվել 5,8 հազար մարդ, Նրանց թվում կան զգալի թվով օտարերկրացիներ:
Նշվում է, որ Ղազախստանի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է, հսկողություն է սահմանվել օպերատիվ իրադրության նկատմամբ:
Հանրապետության օպերատիվ շտաբը հայտնել է նաև, որ անկարգությունների ժամանակ երկու զինվորական Է զոհվել, 163-ը ՝ վիրավորվել: