Ղազախստանի կառավարությունում հունվարի 11-ին կադրային փոփոխություններ են սպասվում։
«Կառավարությունը նորից կձևավորվի։ Նախագահն ինքը գիտի՝ ում թողնել, ում փոխել։ Այն, որ կառավարությունը կփոխվի, դա անվիճելի է։ Բայց մեր գլխավոր նպատակն է ապահովել երկրի կայունությունը և քաղաքացիների անվտանգությունը։ Իրավապահ մարմինները համապատասխան աշխատանք են կատարում»,- հայտնել է Տոկաևի մամուլի քարտուղարը, փոխանցում է «РИА Новости»-ն։
Նշենք, որ զանգվածային բողոքներից հետո Ղազախստանի նախագահ Տոկաևն ընդունել էր կառավարության հրաժարականը։ Բացի այդ, ցուցարարները պահանջում էին նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը։ Ավելի ուշ վերջինիս մամուլի քարտուղարը հայտնել է, որ Նազարբաևն ինքնակամ է փոխանցել Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը Տոկաևին՝ անկարգություններին արագ արձագանքելու համար: