ՀԱՊԿ-ի ուժերի կազմից ռուսական դեսանտայինների առաջին ստորաբաժանումները Ղազախստանից վերադարձել են Իվանովոյում գտնվող մշտական տեղակայման կետ, հայտնում է РИА новости – ն՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
«ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմից ռուսական դեսանտայինների առաջին ստորաբաժանումները, որոնք կատարել են Ղազախստանի Հանրապետությունում հասարակական կարևոր նշանակության օբյեկտների պահպանության խնդիրները, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ИЛ-76МД չորս ինքնաթիռներով վերադարձել են մշտական տեղակայման վայր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀԱՊԿ-ի երկրների պաշտպանության նախարարները կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով ստորագրել են մշտական տեղակայման վայրեր խաղաղապահների վերադարձի մասին համատեղ որոշումը: