Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ից ուղարկվող ռազմական օգնության առաջին մասը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։ Բեռը ներառում է մոտ 200 հազար ֆունտ մահաբեր զենք-զինամթերք։
«Այդ օգնությունը, ինչպես նաև 2014 թվականից Ուկրաինային տրամադրված ավելի քան 2,7 մլրդ ԱՄՆ դոլարի անվտանգության ապահովման բնագավառում օգնությունը ցույց է տալիս աճող ռուսական ագրեսիայի ֆոնին Միացյալ Նահանգների հաստատակամ հավատարմությունը Ուկրաինայի պաշտպանության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: