Լոնդոնի արևելքում քաղաքային երկհարկանի ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ, կան տուժածներ։ Ինչպես փոխանցում է Ria.ru-ն՝ այս մասին հայտնել է շտապօգնության քաղաքային ծառայությունը:
«Մենք գտնվում ենք դեպքի վայրում, որտեղ ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ և բուժօգնություն ենք ցուցաբերում տուժածներին»,- ասված է ծառայության Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, վթարի պատճառը դեռ չի նշվում։