Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հունվարի 27-ին ստուգել է Ռուսաստանում առաջին խոշոր չափի անօդաչու թռչող սարքերի մասնագիտացված գործարանի արտադրությունը, հաղորդում է ТАСС-ը ՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:
«Պաշտպանության նախարարը ստուգել է Մերձմոսկովյան Դուբնա քաղաքում «Кронштадт» ընկերության՝ խոշոր չափի դրոնների արտադրության մասնագիտացված գործարանը և ստուգել դրա սերիական արտադրությունը», – գործակալությունը մեջբերում է հաղորդագրությունը:
«Кронштадт»-ի ներկայացուցիչները Շոյգուին ցույց են տվել «Օրիոն» հետախուզական-հարվածային անօդաչու սարքի առաջին թռիչքային նմուշը՝ արբանյակային կապի ալեհավաքով: Նախարարին զեկուցվել է նաեւ «Сириус» նոր անօդաչու համալիրի, «Гелиос-РЛД» ռադիոլոկացիոն դոզորի անօդաչու թռչող սարքի, «Гром» արագընթաց հարվածային անօդաչու սարքի մասին: