Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ ռուս ժողովրդի հասցեին ուղղված ուղերձը՝ հավաստիացումներով, որ ԱՄՆ-ը ռուսաստանցիներին իր թշնամիներն չի համարում, ավելի մեծ տպավորություն կունենար, եթե չուղեկցվեր մշտական սպառնալիքներով:
«Իհարկե, մենք կնախընտրեինք չլսել տարբեր սպառնալիքներ այն մասին, թե ինչ կլինի մեզ հետ, եթե մենք այնտեղ ինչ-որ բան անենք, ինչը չենք պատրաստվում անել: Այդ սպառնալիքները, որոնք օրական կտրվածքով կրկնվում են որպես մանտրա, ճիշտն ասած, արդեն բավական հոգնեցրել են»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը հայտարարել է, որ շատ լավ կլիներ, եթե Բայդենը կոչ աներ ուկրաինացի ժողովրդին այլևս երբեք չկրակել միմյանց: «Բացի այդ, իհարկե, ավելի մեծ կլիներ այդ ուղերձը, Եթե Միացյալ Նահանգների նախագահը դիմեր ուկրաինացի ժողովրդին և կոչ աներ ուկրաինացի ժողովրդին երբեք չկրակել միմյանց վրա: Ահա դա շատ լավ կլիներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին: