Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքում ձեռք բերված հիմնական պայմանավորվածությունները։ Նա նշել է, որ Ուկրաինան և ՌԴ-ն բանակցությունների առաջին փուլն են անցկացրել:
«Հիմնական նպատակը՝ Ուկրաինայի տարածքում կրակի դադարեցումը: Կողմերը սահմանեցին մի շարք թեմաներ, որոնց վերաբերյալ նախանշեցին որոշակի որոշումներ։ Հանուն դրանց իրականացման՝ կողմերը մեկնում են մայրաքաղաքներ խորհրդակցությունների համար։ Կողմերը պայմանավորվել են երկրորդ փուլի բանակցությունների հետ կապված հետագա գործնական քայլերի շուրջ»,-նշել է Պոդոլյակը։