Թուրքիայի խորհրդարանը մարտի 2-ին իր նիստում քննարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի թեման, հաղորդում է Anadolu – ն:
«Քննարկումները, որը վարել է փոխխոսնակ Ջելալ Ադանը, տեղի են ունեցել մամուլի համար փակ ռեժիմով և շարունակվել են 2,5 ժամ», – գրում է գործակալությունը:
Նշվում է, որ նիստին հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով խորհրդարանականներին տեղեկացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի և տարածաշրջանային գործընթացների մասին: