Գերմանիայի իշխանությունները առգրավել են ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի զբոսանավը։ Այս մասին հայտնում է Forbes-ը՝ հղում անելով զբոսանավերի ոլորտի աղբյուրներին։
156 մետրանոց Dilbar զբոսանավը գտնվում էր Համբուրգում, դրա արժեքը մոտ 600 մլն դոլար է, գրում է Forbes-ը։
Հաղորդվում է, որ զբոսանավն ունի երկու ուղղաթիռ, սաունա, գեղեցկության սրահ, մարզասրահ և 12 սենյակ: Հրատարակության համաձայն՝ «Դիլբարը հպարտանում է զբոսանավի վրա երբևէ տեղադրված ամենամեծ լողավազանով»։
Ավելի վաղ ԵՄ-ն Ուկրաինայի տարածքում ռազմական հատուկ գործողության պատճառով հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել գործարարների, պաշտոնյաների, զինվորականների, պետական լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ։