Ռուսաստանի հարավում երկնքի փակման ռեժիմը երկարացվել է մինչև մարտի 14-ը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԱԳՆ աղբյուրներին։
Ռեժիմը երկարացվել է մինչև մարտի 14-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը։
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից հետո Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը մինչև մարտի 8-ը արգելել է թռիչքները Ռուսաստանի հարավային և կենտրոնական 11 քաղաքների օդանավակայաններ։
Թռիչքները ժամանակավորապես սահմանափակվում են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններով։