Հաջորդ շաբաթ Ուկրաինայի Զինված ուժերի համար Թուրքիայից 1,5 հազար զրահաբաճկոն կհասցվի։ Այս մասին հայտնում է ուկրաինացի պատգամավոր Յուլիա Գրիշինան, փոխանցում է Интерфакс Украина-ն։
«Գնում ենք Թուրքիայում մեր բարերարների և կամավորների միջոցներով։ Հաջորդ շաբաթ կժամանի նոր չափաքանակը՝ 1,5 հազար զրահաբաճկոն։ Դրանք կբաշխվեն «ամենաթեժ կետերի» մեջ», – Գրիշինի խոսքը մեջբերում է գործակալությունը։
Նրա խոսքով՝ Ուկրաինա է ժամանել զրահաբաճկոնների առաջին խմբաքանակը՝ 300 զրահաբաճկոն Ուկրաինայի ԶՈՒ-ի, Կիևի տարածքային պաշտպանության և Կիևի մարզի համար, ինչպես նաև հումանիտար օգնության հինգ բեռնարաը։