Ռուսական պատվիրակությունը բավարարված չէ ուկրաինական կողմի հետ բանակցությունների երրորդ փուլի արդյունքներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է Интерфакс-ը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակի խոսքով՝ հանդիպումը դրական տեղաշարժեր է տվել հումանիտար միջանցքների տրամադրման հարցում:
Ռուսական պատվիրակության անդամ, ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի ընթացքում շոշափվել են Ուկրաինայի չեզոք կարգավիճակի, ռուսաց լեզվի հարցերը:
Մեդինսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը ուսումնասիրության համար վերցրել է այն փաստաթղթերը, որոնք առաջարկվել են ռուսական կողմի կողմից ստորագրման համար, և մտադիր է հարցին վերադառնալ հաջորդ հանդիպմանը:
Սլուցկու խոսքով՝ Մոսկվայում հույս ունեն, որ Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլը կավարտվի կոնկրետ արդյունքով: Նա ընդգծել է, որ «բանակցություններն արագ կշարունակվեն»: Նա հավելել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը կկայանա Բելառուսում ամենամոտ ժամանակներս: