Ռուսաստանը «լռության ռեժիմ» է հայտարարում և պատրաստ է հումանիտար միջանցքներն ապահովել Ուկրաինայում մարտի 8-ին ՝ ժամը 10:00-ից (տեղական ժամանակով):
Այս մասին հայտնել են Ուկրաինայում հումանիտար արձագանքման հարցերով ՌԴ միջգերատեսչական համակարգող շտաբից, փոխանցում է ТАСС-ը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հումանիտար միջանցքներ բացել Կիևից, Չերնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից:
Ռուսաստանը Կիևին առաջարկում է մինչև մարտի 8-ը ժամը 03:00-ն համաձայնեցնել հումանիտար միջանցքները և դրանց գործունեության մեկնարկի ժամանակը: