YouTube սոցիալական ցանցը սահմանափակել է ռուսական պետական լրատվամիջոցների հասանելիությունը։ Այս պահին չեն աշխատում ТАСС-ը, РИА Новости-ն, РБК-ն, Россия 24-ը, «Առաջին ալիք»-ը։
Reuters-ը, հղում անելով Google-ի իր աղբյուրներին, հայտնում է, որ YouTube վիդեոհոսթինգը ձեռնամուխ է եղել հանրային ֆինանսավորմամբ ռուսական լրատվամիջոցներին պատկանող ալիքներում տեղադրված տեսահոլովակների հասանելիության գլոբալ անջատմանը:
Հաղորդվում է, որ այդ որոշումը կապված է Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Բացի այդ, YouTube-ը սկսել է հեռացնել ռուս-ուկրաինական զինված հակամարտության թեմայով «ծառայության քաղաքականությունը խախտող» տեսաբովանդակությունը: