Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն այսօրվանից: Ինչպես հայտնում է TACC-ը՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ France Inter ռադիոկայանի եթերում:
«Այս պահին պատրաստվում է պատժամիջոցների նոր փաթեթ, որը պետք է կիրառվի այսօրվանից»,-ասել է նա:
Լե Դրիանը նշել է, որ Ռուսաստան շքեղ ապրանքներ արտահանել:
Բացի այդ, ռուսական նավթային հատվածում բոլոր ներդրումները արգելվելու են: Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով, պատժամիջոցները կանդրադառնան գործարարների ավելի լայն շրջանակի վրա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։