Վլադիմիր Զելենսկու խորհրդականը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «հենց հիմա» են ընթանում, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
Բելառուսում կայացել է հարաբերությունների կարգավորման շուրջ ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների արդեն երեք փուլ: Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնման են հասել քաղաքացիների տարհանման, ապրանքների և դեղերի առաքման համար հումանիտար միջանցքների համատեղ ապահովման վերաբերյալ: Ավելի ուշ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ընթանում են անընդմեջ՝ տեսաֆորմատով, ստեղծվել են հատուկ աշխատանքային խմբեր: