Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խնդրել է մարտի 16-ին Ուկրաինայի հումանիտար բանաձևի նախագծի վերաբերյալ քվեարկություն անցկացնել: Այդ մասին Telegram-ալիքում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ-ի առաջին փոխնախագահ Դմիտրի Պոլյանսկին:
«Մենք խնդրել ենք նրա (բանաձևի նախագծի) վերաբերյալ քվեարկությունը վաղը՝ մարտի 16 – ին», – նշել է Պոլյանսկին:
Երեքշաբթի ՌԴ-ն ներկայացրել է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի նախագիծը, որի համաձայն Անվտանգության խորհուրդը կոչ է անում «դադարեցնել կրակը, որը ձեռք է բերվել բանակցությունների միջոցով՝ ապահովելու համար բոլոր քաղաքացիական անձանց արագ, անվտանգ, կամավոր և անարգել տարհանումը՝ ընդգծելով, որ շահագրգիռ կողմերը պայմանավորվեն այդ նպատակով հումանիտար դադարների մասին»: