Եվրամիությունը պատժամիջոցների իր ցուցակում ներառել է ռուսական բիզնեսի խոշոր դեմքերի հերթական խմբին, հաղորդում է Интерфакс-ը:
Գործակալության տեղեկություններով՝ նրանց թվում է «Яндекс»-ի կառավարիչ տնօրեն Տիգրան Խուդավերդյանը։
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը, Ալֆա-խմբերի համահիմնադիրներ Գերման Խանը և Ալեքսեյ Կուզմիչևը, արդյունաբերողների և գործարարների ռուսական միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը, «Россети» ԲԲԸ-ի ղեկավար Անդրեյ Ռյումինը, «ЕвроХима»- ի ղեկավար Վլադիմիր Ռաշևսկին:
Ինչպես հաղորդում է Եվրոպական հանձնաժողով, պատժամիջոցներ են սահմանվել նաև ռուս լրագրող, հրապարակախոս և գրող Արմեն Գասպարյանի դեմ: ԵՀ հաղորդագրության մեջ նա կոչվել է«հրապարակախոս և քարոզիչ»։
Ընդհանուր առմամբ, ԵՄ-ի նոր պատժամիջոցները սահմանվել են 15 մարդու և 9 ընկերությունների դեմ։