Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնում աշխատել Բաքվի հետ տարածաշրջանային անվտանգության, տնտեսական զարգացման և տարածաշրջանային հաշտեցմանը նպաստելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Մենք նաև աշխատելու ենք Ադրբեջանի հետ անվտանգության ընդհանուր խնդիրների լուծման, տարածաշրջանային հաշտեցմանը նպաստելու և տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների ուսումնասիրման նպատակով»,- ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի տոնի առթիվ Բայդենի շնորհավորական ուղերձում:
Ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ այս տարի նշվում է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը, Բայդենը հայտարարել է, որ իր գլխավորած «վարչակազմը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարությանը, խաղաղությանն ու առաջընթացին»: