Բելառուսը պատրաստվում է շուտով միանալ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը։ Այս մասին պնդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անանուն ներկայացուցիչներին, փոխանցում է РИА новости- ն:
Հեռուստաալիքը պնդում է, որ Բելառուսն, իբր, հող է նախապատրաստում իր մասնակցությունը «արդարացնելու» համար, բայց դրա հետ մեկտեղ հեռուստաալիքի աղբյուրները խոստովանում են, որ Ուկրաինայում գործողությանը մասնակցելու համար բելառուսական զորքերի պատրաստման նշաններ չեն տեսնում:
Ավելի վաղ Բելառուսի պետանվտանգության կոմիտեն հայտնել էր, որ չեզոքացրել է Ուկրաինայի ռեզիդենտությունը, որը հանրապետությունում գործել է դիվանագիտական քողի տակ: Մարտի 19-ին Բելառուսն ավարտել է Ուկրաինայից դեսպանատան տարհանումը