ԱՄՆ-ում 84 տարեկան հասակում մահացել է Մադլեն Օլբրայթը։ Նա առաջին կինն էր ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։ Օլբրայթի հարազատների խոսքով՝ նա մահացել է քաղցկեղից։
Մադլեն Օլբրայթը ծագումով Չեխիայից էր, ԱՄՆ է տեղափոխվել 1948 թվականին։ Քաղաքական կարիերան սկսել է որպես ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ակտիվիստ, 1978 թվականին նշանակվել է նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամ: 1992 թվականին Օլբրայթը դարձել է Բիլ Քլինթոնի խորհրդականը և նախագահ ընտրվելուց հետո զբաղեցրեց ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը։ 1997 թվականին նա նշանակվել է պետքարտուղար։