Ամերիկյան Time ամսագիրը, որը 1999 թվականից ամեն տարի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակն է հրապարակում, երկրորդ տարին անընդմեջ ներկայացրել է «ամենաազդեցիկ ընկերությունների» թոփ-100-յակը:
Վարկանիշում հայտնվել են ընկերություններ, որոնք ազդեցություն են ունենում ժամանակակից աշխարհի վրա: Ամսագիրն ընտրել է ձեռնարկությունները՝ հիմնվելով փորձագետների և սեփական լրագրողների առաջարկությունների վրա: Այնուհետև, ընկերությունները գնահատել են որոշակի պարամետրերով, որոնց թվում են արդիականությունը, ազդեցությունը, նորարարությունը, հավակնությունները և հաջողությունը:
Ցուցակը, ինչպես և 2021 թվականին, բաժանել են հինգ կատեգորիաների՝ «առաջամարտիկներ» (Pioneers), «առաջնորդներ» (Leaders), «նորարարներ» (Innovators), «հսկաներ» (Titans) և «կործանիչներ» (Disruptors): Նրանցից յուրաքանչյուրը ներառում է 19-ից մինչև 22 ընկերություններ:
«Պիոներները»
Կատեգորիան գլխավորել է ամերիկյան Kaling International մեդիաընկերությունը, որը պատկանում է դերասանուհի Մինդի Քալինգին: 2012 թվականից ընկերությունը ձգտում է պատմություններ պատմել գունավոր կանանց կյանքի մասին, այժմ այնտեղ աշխատում է չորս մարդ՝ ինքը՝ Կալինգը, նրա գործընկեր Ջեսիկա Կումաի Սքոթը և նրանց երկու օգնականները:
«Լիդերներ»
Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է հարավկորեական Hybe ժամանցային ընկերությունը, որն աշխատում է BTS խմբի հետ, այնուհետև նրան հաջորդում են Spotify երաժշտական սթրիմինգ-հարթակը, բնակարանային վարձակալության Airbnb ծառայությունը, Alaska Airlines ավիաընկերությունը, Sony ճապոնական էլեկտրոնային կորպորացիան, Balenciaga նորաձևության բրենդը, Reddit ֆորում-սոցիալական ցանցը, բրիտանական Revolut ֆինանսական տեխնոլոգիական ընկերությունը և Sotheby ‘ s աճուրդի տունը:
«Նորարարներ»
Առաջին տեղում ամերիկյան «Rivian» պիկապ-էլեկտրամոբիլների արտադրող Ռոբերտ Սքարինջան է, որին Amazon – ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն անվանել է աշխարհի մեծագույն գործարարներից մեկը:
Ցուցակում են նաև Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը, Peanut կանանց սոցիալական ցանցը, Grammarly առցանց ծառայությունը, որն արհեստական ինտելեկտի օգնությամբ օգնում է տեքստեր գրել անգլերեն լեզվով։
«Հսկաներ»
Կատեգորիան գլխավորել է ԱՄՆ-ի խոշորագույն ընկերություններից մեկը՝ Amazon-ը, որը, ինչպես նշված է Time-ի նյութում՝ «զբաղվում է ամեն ինչով»: Վարկանիշում են հայտնվել աշխարհի խոշորագույն դեղագործական Pfizer ընկերությունը, Ups առաքման ամերիկյան ծառայությունը, Google – Alphabet ընկերությունը, Apple և Microsoft տեխնոլոգիական կորպորացիաները, United Airlines ավիաընկերությունը, Ford ավտոմոբիլաշինական ընկերությունը, Disney մեդիաընկերությունը, Netflix սթրիմինգ ծառայությունը, ինչպես նաև մեծածախ և մանրածախ առևտրի աշխարհի խոշորագույն Walmart ցանցը:
«Կործանիչներ »
«Կործանիչների» ցուցակը գլխավորել է Engine No 1 ներդրումային ընկերությունը։ Վերջինիս հետևում են AMC կինոթատրոնների ցանցը, չինական TikTok սոցցանցը, Shein օնլայն-retailer-ը և իսրայելական NSO Group լրտեսական ծրագրային ապահովման ընկերությունը: