2022 թվականին ադրբեջանական գազի մատակարարումները Իտալիա կկազմեն 9,5 մլրդ խորանարդ մետր։
Ինչպես հաղորդում է Интерфакс-ն՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը: Նշվում է, որ 2021 թվականին ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը Իտալիա կազմել է շուրջ 7 մլրդ խմ:
Շահբազովի խոսքով, TAP գազատարի ընդլայնումը թույլ կտա ավելացնել գազի մատակարարումը ոչ միայն Իտալիա, այլև Եվրոպայի այլ երկրներ: Նախարարը հավելել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից TAP-ով Եվրոպա է առաքվել ավելի քան 10 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազ: